Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ. ԱՆ. Հանդիպում Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ. ԱՆ. Հանդիպում Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին։ 

 

«Մեր համագործակցությունը բավական արդյունավետ էր։ Ես այն համարում եմ օրինակելի և վստահ եմ, որ առաջիկայում ավելի մեծ ծրագրեր կիրականացվեն»,-ասաց դիվանագիտական իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում ավարտող Թիան Չանչունը։ 

 

Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանի առողջապահական խնդիրների հանդեպ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար։ Նշեց, որ Չինաստանի կառավարության տրամադրած շտապօգնության 88  մեքենաների գործարկումից հետո ծառայությունը նկատելիորեն բարելավվել է, ինչի արդյունքում կանչերն ավելացել են։ Նախարարը դեսպանին ներկայացրեց առողջապահական համակարգում վերջին շրջանում արձանագրված բարեփոխումները և հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի։

 

«Մեր երիտասարդությունը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն չինական ժողովրդական բժշկության, այլև  ձեր երկրում զարգացող ապացուցողական բժշկության հանդեպ»,-ասաց Արմեն Մուրադյանը` վկայակոչելով մասնագետների և ուսանողների փոխադարձ այցերը։

 

Հանդիպման ավարտին նախարարը Թիան Չանչունին հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքներում: 

 

Երկուստեք հաստատեցին, որ երկու բարեկամ պետության միջև բոլոր ուղղություններով հետագա համագործակցության համար ամուր հիմքեր են ստեղծված։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ